Jump to content

Ժաննա Բոլոտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Բոլոտովա
Ծնվել էհոկտեմբերի 19, 1941(1941-10-19)[1][2][3] (83 տարեկան)
ԾննդավայրQ23837609?, Q19631978?, Չանովսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1964)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Անդրեյ Իվանովիչ Բոլոտով
Ամուսին(ներ)Նիկոլայ Դվիգուբսկi և Նիկոլայ Գուբենկո
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Ժաննա Անդրեևնա Բոլոտովա (հոկտեմբերի 19, 1941(1941-10-19)[1][2][3], Q23837609?, Q19631978?, Չանովսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի խորհրդային ռուս դերասանուհի[4][5]։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985): 1977 թվականին դարձել է ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, 1985 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Բոլոտովան ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 19-ին, Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում, Խորհրդային Միության հերոս Անդրեյ Իվանովիչ Բոլոտովի և Զինաիդա Յուրևնա Բոլոտովայի ընտանիքում[6][7]։ 1964 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը, Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի դասարանը։ Եղել է Կինոդերասանի պետական թատրոնի դերասանուհի։ Տասնվեց տարեկանում հրավեր է ստացել ռեժիսորներ Լև Կուլիջանովից և Յակով Սեգելից նկարահանվելու «Տունը, որտեղ ապրում եմ ես» կինոնկարում (1957)[8]: Այս կինոերկում իր հասակակցի՝ Գալյա Վոլինսկայայի կերպարը Բոլոտովան վերամարմնավորել է ոչ դպրոցականի վեհերոտությամբ, այլ վստահ, վարպետորեն ու համոզիչ։ Նկարահանվել է նաև ռեժիսորներ Սերգեյ Գերասիմովի «Մարդիկ և գազաններ» (1962), «Ժուռնալիստը» (1967), «Սիրել մարդուն» (1972), Յուրի Եգորովի «Եթե դու ճիշտ ես» (1963), Լարիսա Շեպիտկոյի «Թևեր» (1966), Վլադիմիր Յանչևի «Առաջին սուրհանդակը» (1967), Ալոիզ Բրենչի «24-25-ը չի վերադառնում» (1968), Միխայիլ Շվեյցերի «Կարուսել» (1970) և «Միստր Մակ-Կինլիի փախուստը» (1975), Նիկոլայ Գուբենկոյի «Եթե ուզում ես երջանիկ լինել» (1974) և այլ կինոնկարներում։ 1973 թվականին Բոլոտովան նկարահանվել է անվանի ռեժիսոր Բուդիմիր Մետալնիկովի «Դոկտոր Իվենսի լռությունը» կինոժապավենում, որը 1974 թվականին մեծ հաջողությամբ ցուցադրվել է Իտալիայի Տրիեստ քաղաքում կայացած գիտաֆանտաստիկ կինոնկարների 12-րդ միջազգային կինոփառատոնում և դերասանուհին արժանացել է կանացի լավագույն դերակատարման համար սահմանված մեծ մրցանակին[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում սովորելու տարիներին ամուսնացել է Ֆրանսիայից եկած նկարիչ Նիկոլայ Դվիգուբսկու հետ։ 1960-ական թվականների վերջին երկրորդ անգամ ամուսնացել է կինոռեժիսոր և սցենարիստ Նիկոլայ Գուբենկոյի հետ։ Երկու ամուսնություններից էլ երեխաներ չի ունեցել։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ռուսերեն անվանում Հայերեն անվանում Դեր
1957 Дом, в котором я живу «Տունը, որտեղ ես ապրում եմ» Գալյա Վոլինսկայա
1962 Люди и звери «Մարդիկ և գազաններ» Տանյա Սոբոլևա
1963 Если ты прав… «Եթե դու ճիշտ ես» Գալյա
1965 Западня «Ծուղակ» Իմոդժին
1966 Крылья «Թևեր» Տանյա Պետրուխինա
1967 Журналист «Ժուռնալիստը» Նինա
1967 Первый курьер «Առաջին սուրհանդակը» Կոնկորդիա
1968 24-25 не возвращается «24-25-ը չի վերադառնում» Մառա
1969 Суровые километры «Դաժան կիլոմետրեր» Տանյա Սավիցկայա
1969 На пути к Ленину «Լենինի ճանապարհով» Լենա Վասիլևա
1970 Судьба резидента «Ռեզիդենտի ճակատագիրը» Յուլյա
1970 Карусель «Կարուսել» Յուլյա Վասիլևնա
1972 Любить человека «Սիրել մարդուն» Տանյա Պավլովա
1973 Молчание доктора Ивенса «Դոկտոր Իվենսի լռությունը» Օրանտե
1974 Если хочешь быть счастливым «Եթե ուզում ես երջանիկ լինել» Տատյանա Ռոդիոնովա
1975 Бегство мистера Мак-Кинли «Միստր Մակ-Կինլիի փախուստը» միսս Բեթլ
1976 Подранки «Վիրավորները» Կենսաբանության ուսուցչուհի Ալլա Կոնստանտինովնա
1976 Дни хирурга Мишкина «Վիրաբույժ Միշկինի օրերը» Իննա Միշկինա
1977 Встреча на далёком меридиане «Հանդիպում հեռավոր միջօրեականում» Ռուլֆ Կրեին՝ Ռեննետ Խանդիպվումի նախկին կինը
1977 Рудин «Ռուդին» Ալեքսանդրա Պավլովնա Լիպինա
1980 Из жизни отдыхающих «Հանգստացողների կյանքից» Նադեժդա Անդրեևնա
1980 Сергей Иванович уходит на пенсию «Սերգեյ Իվանովիչը թոշակի է անցնում» Լենա՝ հարսնացու
1981 Опасный возраст «Վտանգավոր տարիք» Մարիա Վասիլևնա
1981 Чёрный треугольник «Սև եռանկյունի» Ռոզա Շտերն
1982 Кто стучится в дверь ко мне... «Ո՞վ է թակում իմ դուռը» Սոնյա
1983 И жизнь, и слёзы, и любовь «Եվ կյանք, և արցունքներ, և սեր» Վարվառա Դմիտրիևնա Վոլոշինա
1988 Запретная зона «Արգելված գոտի» Տրետյակովա
2005 Жмурки «Աչքակապուկ» մանկավարժ

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլատ Օկուջավան Ժաննա Բոլոտովային է նվիրել իր երգերը՝ «Старый пиджак», «По Смоленской дороге», «Горит пламя, не чадит», «Маленькая женщина»[10]:

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. «Жанна Болотова». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Болотова Жанна - Биография - Актеры советского и российского кино». rusactors.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  6. Станислав Садальский. «Родители».
  7. Семейное фото Болотовых
  8. Актёры советского кино. Выпуск второй М., «Искусство», 1966, стр. 272
  9. Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, Էջ 69-70։
  10. Старый пиджак

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]